ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +17 °C ... +30 °C Վաղը`+30 °C
«Եկեղեցին չի գնում կտրուկ գործողությունների, որովհետև կա շանտաժ». Վարդան Ղուկասյան
01:36, 29.05.2024 | mamul.am
5149 | 0

«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն այսօրվա ուղիղ եթերում անդրադարձ է կատարել Սարդարապատի միջադեպին, երբ ոստիկանները չէին թողնում կաթողիկոսին մտնել Սարդարապատ: «Երբեք չէի կարող մտածել, որ ես` աթեիստս, կարող եմ այս կերպ դիմել կաթողիկոսին: Անկախ իմ աթեիստ լինելուց, միշտ ունեցել եմ խորին հարգանք ցանկացած կրոնի հանդեպ: Նորին սուրբ օծություն, ես հասկանում եմ, թե ինչով է պայմանավորված ձեր լռությունը: Ես կաթողիկոսին դիմում եմ Դուք-ով, որովհետև այստեղ անձը արդեն անձը չէ, այլ կառույցը: Ես հասկանում եմ, թե ինչու եկեղեցին չի գնում կտրուկ գործողությունների, որովհետև կա շանտաժ: Ես մոտավորապես գիտեմ, թե ինչ են դեմ տվել` ասել են, մենք կհրապարակենք, որ Դուք ընտանիք ունեք, աղջիկ ունեք, որ բժշկուհի է: Դիմում եմ կաթողիկոսին` ինչ ուզում է, թող հրապարակեն, այն մեղքերը, որ գործել են Հռոմի պապերը, Վատիկանի կարդինալները, չի գործել ոչ ոք: Վատիկանն ունի աշխարհի ամենահարուստ ամենաչվերհսկվող բանկը, որը ոչ մեկին հաշվետու չի, և միլիարդներ են շրջանառվում այդ բանկում, վառ օրինակ` Սերժ Սարգսյանի փողերը: Այն, ինչ որ Վատիկանն է թալանել, սպանել, այրել հարյուրհազարավոր կանանց` անմեղ տեղը, միևնույն է, միլիարդուկես կաթոլիկ եկեղեցու հավատի վրա դա չի ազդում: Այսքանից հետո պատկերացրեք` Եվրոպայում մի ոստիկան փակի Հռոմի պապի ճամփան: Հիմա, կաթողիկոս, դու էդ ինչ պիտի արած լինես, որ վախենում ես` բացահայտվի»,- ասաց Վարդան Ղուկասյանը:

Նա կոչ արեց խփել զանգերը ամբողջ Հայաստանով մեկ ու համախմբել բոլոր հավատացյալներին, կանչել բոլոր թեմերին, տիրեզերական ժողով անել և ամբողջ հայ ժողովրդով շարժվել դեպի Ազգային ժողով ու պահանջել մանդատները վայր դնել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր