ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«2018-ին 40 հոգով չէին հարձակվում, մարդ ծեծում»․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկանապետին
11:24, 29.05.2024 | mamul.am
2293 | 0

«Լակոտ ասելով՝ նկատի եմ ունեցել ոստիկանների մեքենաների ակերը ծակողներին, ոտքերով մեքենաներին խփողներին»,- Բագրատ Սրբազանի հետ զրույցում ասաց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, ով օրեր առաջ ցուցարարների պահվածքը որակել էր որպես լակոտություն։
«Եթե նման բան է եղել, ես էլ եմ դատապարտում, բայց ավելի մեղք չէ, քան մարդկանց տան առաջ դագաղ դնելը։ Իսկ ինչի՞ լակոտություն չեք անվանում փողոցից մարդ գողացողներին, մարդկանց ծեծողներին, ոտք ջարդողներին»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հիշատակելով նաև 2018 թվականի դեպքերը և ոստիկանների գործողությունները։ «2018 թվականին այսպես չէին վիրավորում ոստիկաններին»,- ասաց Հովհաննիսյանը։ «2018 թվականին 40 հոգով չէին հարձակվում, մարդ ծեծում»,- պատասխանեց շարժման առաջնորդը։

«2018-ին 40 հոգով չէին հարձակվում, մարդ ծեծում»․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկանապետին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր