ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +34 °C Վաղը`+31 °C
«Գործող վարչապետը պետք է օրինական կարգով հրաժարական տա»․ քաղաքագետ
17:24, 29.05.2024 | mamul.am
2933 | 0

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Ըստ միջազգային կարգի, եթե օրինական իշխանությունը վտանգի մեջ է գտնվում, ապա կարող է այլ երկրի զինված կոնտինվենտ հրավիրել ներքին թշնամիներից պաշտպանվելու համար։
Ալիևի հայտարարությունն, ի պաշտպանություն գործող ռեժիմի, այս տեսանկյունից է պետք դիտարկել։
Հրաժարական չտալով, գործող վարչապետը Հայաստանն ադրբեջանական (իմա՝ թուրքական) օկուպացիայի վտանգի առջև է կանգնեցրել։
Այս հայտարարությունը նաև ցույց է տալիս, թե ովքեր են գործող ռեժիմի իրական հովանավորները։
Մենք պետք է մտնենք իրավական դաշտ և գործող վարչապետը պետք է օրինական կարգով հրաժարական տա, հասկանալով, որ ինքն այլևս անընդունելի է, իր ժամանակը սպառվել է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր