ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«Ռիսկ չեն անում իջնեն ներքև, դեռ մի բան էլ փորձում են սպառնալիքով խոսել»․ Բագրատ Սրբազան
12:48, 29.05.2024 | mamul.am
1443 | 0

Շարժման մասնակիցները ՆԳՆ շենքի մոտ են՝ սպասում են Բագրատ Սրբազանի և Վահե Ղազարյանի հանդիպմանը, նրանք փակել են շենքի մուտքը և «ամո՛թ, ամո՛թ» վանկարկումներով լռեցնում են ոստիկանների պահանջը, թե ցուցարարները չպետք է փակեն հավաքի անցկացման վայրի և դրան հարող տարածքների, շենքերի մուտքերն ու ելքերը։ Բագրատ Սրբազանին մոտեցավ մի ոստիկան, խոսեց նրա հետ, որից հետո Սրբազանն ասաց․ «Ես եկել եմ ՆԳ նախարարին հանդիպելու, բայց ակնհայտորեն մեր վճարած հարկերից օգտվող մարդիկ ռիսկ չեն անում իջնեն ներքև, դեռ մի բան էլ փորձում են սպառնալիքով խոսել»։

«Ռիսկ չեն անում իջնեն ներքև, դեռ մի բան էլ փորձում են սպառնալիքով խոսել»․ Բագրատ Սրբազան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր