ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +18 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Փաշինյանի իշխանության յուրաքանչյուր օրը նվաստացում է Ռուսաստանի համար»․ Զատուլին
14:30, 29.05.2024 | mamul.am
2983 | 1

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում անդրադարձել է ներհայաստանյան իրադարձություններին։

«Փաշինյանի իշխանության յուրաքանչյուր օրը նվաստացում է Ռուսաստանի համար Կովկասում և ամբողջ Արևելքում։ Մեր նախագահի հետ հանդիպումից հետո նա առանց ամաչելու վիրավորեց Ռուսաստանին, փորձեց իր արարքների պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա, հայ ժողովուրդի ցասումն ուղղել Ռուսաստանի դեմ։ Մենք տեսնում ենք պարոն Փաշինյանի իրական մտադրությունները։ Այդ մասին նա հրապարակավ հայտարարում է։ Չի կարելի ամուր հարաբերություններ ստեղծել մի երկրի հետ, որի ղեկավարությունը ոգեշնչվում է քո երկրի հետ կապերը խզելու գաղափարներով։ Պետք է հստակ դիրքորոշում հայտնել, որ, այո, մենք չենք միջամտում ներքին գործերին, իրավունք չունենք հայ ժողովրդին ինչ-որ բան պարտադրել, և որ մենք հստակ դիրքորոշում ունենք այդ ղեկավարության, այդ վարչապետի նկատմամբ»,- ասել է Զատուլինը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր