ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+32 °C
ՌԴ և ՀՀ փոխվարչապետները քննարկել են ինտեգրացիոն համագործակցությունը
09:54, 30.05.2024 | mamul.am
1770 | 0

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամները ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ քննարկել են ինտեգրացիոն համագործակցության որոշ ոլորտների կարգավորման գործիքների կատարելագործման հարցը։ Այս մասին ասվում է նիստի արդյունքներով ՌԴ կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

«Կողմերը քննարկել են միության իրավական բազայի զարգացման հարցերը, ինտեգրացիոն համագործակցության առանձին ոլորտների կարգավորման գործիքների կատարելագործման և խորհրդի իրավասությանն առնչվող այլ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ խորհրդի նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին՝ ԵԱՏՄ օրվա կապակցությամբ․ մայիսի 29-ին լրացել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակը։ Նիստի ընթացքում փոփոխություններ են կատարվել դեղերի գրանցման և փորձաքննության կանոններում՝ միութենական շուկայում առկայությունն ապահովելու համար, սահմանվել են հետագա քայլեր՝ որոշելու հարկային ինտենսիվ ապրանքների ցանկը, որոնց վերահսկման նպատակով պետք է սահմանվեն ռիսկի նվազագույն ցուցանիշներ՝ ապրանքների մաքսային արժեքի վերահսկողության համար։

Բացի այդ, քննարկվել է միությունում կլիմայի կարգավորմանն ավելի մոտեցնելու անհրաժեշտությունը, անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի մասին հանձնաժողովի զեկույցը և ԵԱՏՄ երկրների տարածքներում ՝ «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հանձնաժողովի զեկույցը, այդ թվում՝ չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ զուգակցման շրջանակներում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր