ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+36 °C
«Դուք տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում «իրական» Հայաստանում»․ Խամոյանը՝ փոխնախարարին
16:06, 29.05.2024 | mamul.am
2703 | 1

«Ձեր զեկույցում Նիկոլ Փաշինյանի ասած՝ «իրական» Հայաստանի մասին ոչինչ չկա»,- Բյուջե-2023-ի կատարողականի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանին։ «Գիտե՞ք՝ ինչ է տեղի ունենում «իրական» Հայաստանում։ Երեկ խուլիգանախումբը, ում հռչակել են ոստիկաններ, 50-60 հոգով ոհմակով հարձակվել են իմ գործընկեր Աշոտ Սիմոնյանի վրա։ Ակնկալում էի, որ որպես կին պաշտոնյա առնվազն պետք է ներողություն խնդրեիք։ Ընդամենը կարմիրբերետավորների վաշտի հրամանատար Գևորգ Մկրտչյանի լիազորություններն են դադարեցվել։ Ինչո՞ւ չեն դադարեցվել վաշտի հրամանատր Արթուր Ղազարյանի, կամ բերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանի լիզորությունները»,- ասաց Խամոյանը՝ հիշեցնելով, որ Գևորգ Մկրտչյանի լիազորությունները մեկ անգամ ևս դադարեցվել, ապա վերականգնվել է։ Նա նաև հիշեցրեց Վեհափառի հետ կապված միջադեպի և ոստիկանների կողմից մի շարք այլ բռնարարքների մասին։

«Դուք տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում «իրական» Հայաստանում»․ Խամոյանը՝ փոխնախարարին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր