ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +17 °C ... +34 °C Վաղը`+31 °C
Իրանն ու Ադրբեջանն Արաքսի պաշարները կիսելու մասին արձանագրություն են ստորագրել
17:30, 29.05.2024 | mamul.am
2239 | 0

Իրանի Թավրիզ քաղաքում Արաքս գետի ջրային-էներգետիկ օգտագործման հարցով Իրանի և Ադրբեջանի մշտական հանձնաժողովների 53-րդ նիստում արձանագրություն է ստորագրվել, հաղորդում է ադրբեջանական Report-ը։

Նշվում է, որ նիստի ժամանակ քննարկվել են Արաքսի ջրամբարի շահագործման ռեժիմը և երկու երկրների միջև ջրի պաշարի բաշխման հարցերը, նախապատրաստվել են Արաքս գետի ջրային-էներգետիկ պաշարների համատեղ օգտագործման բաշխման հատուկ աղյուսակներ, ստորագրվել է արձանագրություն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր