ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +18 °C ... +30 °C Վաղը`+33 °C
«Բաքվի բռնապետից ստացել են հերթական ապտակը». Արա Պողոսյան
18:54, 29.05.2024 | mamul.am
4393 | 0

Բոլոր նրանք, ովքեր համարում էին, թե թշնամուն գյուղեր նվիրելով պատերազմը կվերջանա, այսօր Բաքվի բռնապետից ստացել են հերթական ապտակը, իսկ Բաքվի քաղաքական ծրագրերը սպասարկող ԶԼՄ-ները հստակ արձանագրել են, որ Հայաստանից վերցված տարածքները հնարավորություն են տալիս վերահսկել Հայաստանի տարածքը։ Դե իսկ Բաքվի բռնապետը հնչեցրել է ուղղակի երևակայությունից դուրս պահանջ խաղաղության դիմաց` Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի իբր թե «ջարդերը», այն ջարդերը, որը կազմակերպել էր հենց Հեյդար Ալիևը` հանուն Բաքվում իշխանափոխություն կազմակերպելու։
Ալիևի հայաստանյան խամաճիկներն, իհարկե, սրան չեն անդրադառնա, որովհետև Ալի բաբան իրենց ականջները ուղղակի կձգի...»:

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր