ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+31 °C
Լոռու մարզպետարանը հերքում է
19:18, 29.05.2024 | mamul.am
5001 | 0

Սոցցանցերում և որոշ լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ աղետի պատճառ է հանդիսացել «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումը, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետի աշխատակազմից:
«Կեղծ լուրերը շրջանառող օգտատերերին և լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ չհիմնավորված տեղեկատվության տարածումից և ստեղծված իրավիճակում չառաջացնել ավելորդ խուճապային տրամադրություններ: Հարցի վերաբերյալ պարզաբանմամբ հանդես է եկել «Ձորագետ հիդրո» ՍՊԸ գլխավոր ինժեներ Արա Հակոբյանը: Նա նշել է. «Հեղեղի ընթացքում ՁորաՀԷԿ-ը աշխատել է և այսօր էլ շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով, ընդ որում՝ առավելագույն ծանրաբեռնվածությամբ։ Մայիսի 26-ին, ինչպես նաև նախորդող օրերին էլեկտրաէներգետիկական համակարգը գործել է բնականոն ռեժիմով, խափանումներ չեն գրանցվել։ Մայիս ամսին, ներառյալ մայիսի 26-ը, ՁորաՀԷԿ-ի շահագործումն իրականացվել է առանց ընդհատումների, ինչը նշանակում է, որ վթարային ջրբացթողումներ չեն եղել։

Նշեմ նաև, որ ՁորաՀԷԿ-ի օրական կարգավորման ջրամբարի տարողությունը տվյալ ժամանակահատվածում կազմել է մոտ 20 հազար խմ, ինչն անհամադրելի է գետի վարարած հունով հոսող ջրի ծավալի հետ և որևէ ազդեցություն չէր կարող ունենալ նման մասշտաբի տարերային աղետի վրա»։

Ինչ վերաբերում է Լոռու մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում ապրիլի 19-ին հրապարակված հայտարարությանը, ապա նման նախազգուշացումներ «Ձորագետ հիդրո» ՍՊԸ-ի կողմից արվում են յուրաքանչյուր տարի՝ հորդորելով ափամերձ վայրերում բնակվող քաղաքացիներին զգոնություն ցուցաբերել գետի վարարման ժամանակահատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր