ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +21 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Իմ ճանաչած Վահե Ղազարյանն այսօր իր մահկանացուն կնքեց». Բագրատ Սրբազան
20:30, 29.05.2024 | mamul.am
2297 | 0

Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն ասաց. «Ցավով եմ ասելու՝ իմ ճանաչած Վահե Ղազարյանն այսօր իր մահկանացուն կնքեց՝ որպես գործիչ, որպես բարոյական նկարագիր և որպես հոգևոր արժեք։ Մահացավ ինձ համար... ՆԳ նախարար Ղազարյանն այդպես էլ տղամարդկություն չունեցավ։

Ես նրա փոխարեն հրաժարական կգրեի, կգնայի: Մինչ այդ նրա մասին այլ կարծիք ունեի:

Մեզ մոտ՝ գյուղերում առասպելներ են հյուսում՝ Վահեն այսպես է անում, Վահեն այնպես է անում, Վահեն զզվել է, եկել է տուն, գանգատվել է․․․ ինչ ասես՝ պատմում են։ Ես էլ հավատացել եմ, որովհետև ճանաչել եմ նաև։ Վարքագիծն եմ տեսել, վերաբերմունքն եմ տեսել, ամեն ինչն էլ տեսել եմ։ Միասին հաց ու աղ ենք բաժանել, չեմ մոռանա դա էլ։ Բայց ասել եմ նաև՝ այս ամբողջ ընթացքում ինչո՞ւ է մնում այս մարդը, եթե այդքան դժգոհ է։ Թող հեռանա։ Ասել են՝ ընկերն է (Փաշինյանի-խմբ․)։ Պետությունն ընկերությա՞մբ են կառուցում, չեմ հասկանում»:

«Իմ ճանաչած Վահե Ղազարյանն այսօր իր մահկանացուն կնքեց». Բագրատ Սրբազան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր