ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+32 °C
«Յուրքանչյուր ասածիդ համար պատասխան ես տալու ուղղակի, Հեյդարի որդի Իլհամ». Բագրատ Սրբազան
23:30, 29.05.2024 | mamul.am
6245 | 0

«Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանին սպառնում են, քանի որ հասկանում են` Հայաստանում սկիզբ առած շարժումը հաջողելու դեպքում փակելու իրենց համար բացված պատուհանը: Իսկ նրանց սպառնալիքներին Հայաստանից պատասխան չկա, անդադար ինքնիշխանությունից խոսողները նույնիսկ մեկ բառ չեն ասել Ալիևի` մեր երկրի ներքին գործերին միջամտելու փորձերին: Այս շարժումը բերելու է Հայաստանի հզորացմանը:

Այսօր ես ուղերձ եմ հղել Իլհամ Ալիևին: Մենք գիտենք, որ դուք Հայաստանում ոչ մեկի հետ խոսելու խնդիր չունեք: Ձեր խոսելը մեզ հետ է: Ուրեմն, յուրքանչյուր ասածիդ համար պատասխան ես տալու ուղղակի, Հեյդարի որդի Իլհամ: Հայաստանում կա ձևավորված շարժում, կան մարդիկ, որոնք ինքնություն ունեն հայրենիք ունեն և նրանք ասելու են այն, ինչ որ հասնում է: Գիտենք, որ քո դրածո ստրուկները Հայաստանում են, բայց դու քո պատասխանը մեզնից ես ստանալու»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը` դիմելով Ադրբեջանի ղեկավարին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր