ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+34 °C
«Կարասինի հայտարարությունն Ադրբեջանում առաջ է բերել տարակուսանք ու իրարանցում». Գարեգին Պետրոսյան
23:06, 29.05.2024 | mamul.am
6659 | 0

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել. «ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հայտարարել է, թե մինչև տարեվերջ Ռուսաստանը պատրաստվում է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում։ Այս հանգամանքն Ադրբեջանում առաջ է բերել տարակուսանք ու իրարանցում։ Խնդիրն այն է, որ նրանք համարում են, որ Բաքվում արդեն կա հյուպատոսություն, իսկ եթե կարիք կա նոր հյուպատոսության, ավելի տրամաբանական է այն բացել մեծությամբ երկրորդ քաղաք Գանձակում, բայց ոչ` Ստեփանակերտում։
Նման հայտարարությունը, որին առավել ևս կցված է ժամկետ, ինքնին հետաքրքիր է և չեմ բացառում, որ այն ուղիղ առնչություն ունի Ադրբեջանի կողմից վերջին օրերին արված` Ստեփանակերտը սեպտեմբերից վերաբնակեցնելուն առնչվող հայտարարությունների հետ։ Ամեն դեպքում, Բաքուն մի կողմից հայտարարում է, որ հայերն Արցախից բռնի չեն հեռացվել և կարող են ցանկացած պահի վերադառնալ, մյուս կողմից այսօր արդեն նշում է, թե Ստեփանակերտում դեռ երկար ժամանակ մարդ չի բնակվելու և հետևաբար, հյուպատոսություն հիմնելու անհրաժեշտություն չկա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր