ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+30 °C
«Ցանկանում եմ շնորհավորել Նիկոլ Փաշինյանին»․ Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան
23:24, 30.05.2024 | mamul.am
9408 | 0

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Շարունակենք մանրամասն արձանագրել, թե ինչպես են Թուրքիայում գովում և սատարում Հայաստանի դե-ֆակտո վարչապետի վարած զիջողական ու հակահայ, այսինքն` թուրքամետ քաղաքականությունը:

Այսօր հնչեղ ելույթ է ունեցել դիվանագետ, Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը.

«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով տեսնում և ընդունում է այսօրվա իրականությունը, ցույց է տալիս, որ ինքը հայ ժողովրդի ապագայի մասին մտածող առաջնորդ է և չի ցանկանում խնդիրներ թողնել սերունդներին»:

Դիվանագետի ամբողջական ելույթը կարելի է գտնել այստեղ (https://t.me/turkey2day/3792), իսկ մենք ձեռքի վրա ունենք ևս մեկ վառ ապացույց, թե ով է ներկայիս իշխանության իրական աջակիցն ու կողմնակիցը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր