ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+30 °C
«Պատկերացրեք՝ հանդիպման են գնում Նիկոլը, Պուտինը, Ալիևը»․ Սևակ Հակոբյան
23:06, 30.05.2024 | mamul.am
2931 | 0

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Lրագրողները հարցնում են՝ ինչո՞ւ ես էդքան թիկնազորով ման գալիս, ասում է՝ օրենքով իրավունք չունեմ հրաժարվել, օրենքն էլ հեղափոխությւոնից առաջ է ընդունվել։ Իբր ի՞նչ․ ԱԺ ամեն նիստում մինչև 40 օրենք եք փոխում, փոխեք նաև էդ օրենքը, եթե թիկնապահ չես ուզում։ Բացի էդ օրենքում գրած է, ինչպես դու ես ասում, որ պետք է քեզ պաշտպանի ՊՊԾ-ն, ոչ թե 20 հազար ոստիկան։ Էդ օրենքը եղել ա միշտ, բայց Հայաստանի ոչ մի նախագահ, ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ Քոչարանը, ո՛չ Սերժը բոլորը միասին վերցրած՝ էդքան ախռանայով ման չեն եկել երբևէ։ Էլ չենք ասոում՝ տան անդամները, երեխաները, կանայք, էդպես շարասյուներով ու ախռանաներով սրճարան չէին գնում։
Պատճառը մեկ բան է՝ վախը։ Ի՞նչ պայմաններում այսօր անցկացվեց կառավարության նիստը։ Ոստիկանության բոլոր զորքերից մարդիկ կային, բոլոր տեսակի ոստիկանական համազգեստով ու գլխարկներով ու զենքով, հատուկ միջոցներով։ Ասում են` մենք մեր ծառայությունն ենք անում։ Լավ, անում ես, բայց դու քեզ որպես ոստիկան, վատ չե՞ս զգում քո արած ծառայությունից։ Հլը պատկերացրեք հանդիպման են գնում Նիկոլը, Պուտինը, Ալիևը, երեքն էլ բնականաբար ունեն թիկնազոր։ Պուտինի թիկնապահը բնականաբար, իրեն լավ կզգա, պաշտպանում է մի ղեկավարի, որը երկու տարում 20 հատ Հայաստանի չափ տարածք ա մեծացրել։ Ալիևի թիկնապահն անգամ իրեն լավ կզգա, որովհետև Նիկոլի շնորհիվ տարածք է մեծացրել, պատկերացնում ե՞ք Նիկոլին պաշտպանող ախռանիկի ապրումները։ Թիկնապահներ, ոստիկաններ ու անգամ իշխանության բանդաներ, էն որ ծառայություն եք մատուցում, դուք վատ չե՞ք զգում, թե ում համար եք ձեզ կոտորում, ում իշխանության համար։
Սարդարապատում մի քանի օր առաջ կանգնած էին ոստիկանության գեներալներ, բանակի զինվորականներ, գեներալներ, բազմաթիվ մեդալներ շարած դոշներին, էդ մեդալներից ամեն մեկը մի հերոսության համար է եղել, մեկը եղել է Բերձոր զատագրելու համար, մեկը եղել է Շուշի ազատագրելու համար, զինվորների կյանքը փրկելու համար և այլն։ Բա էդքան ծառայություն մատուցես, մեդալ ստանաս, սա գա, էդ քո սաղ ծառայությունը հանձնի հողին, էն նախագահը, որի օրոք էդ հաղթանակները կերտել ես, նրա դրած ծաղկեպսակը հանի հուշահամալիրից, իրենը դնի, դու էլ հպարտ կանգնես իրենից մեդալ ստանա՞ս։ Ո՞նց կարող է գեներալը մեդալ ստանա հա՛մ Շուշիի ազատագրման համար, հա՛մ էլ Շուշին հանձնողից»։

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր