ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+30 °C
«Մեքենաները պահելով՝ մեզ չեք վախեցնի»․ Նարեկ Միրզոյան
00:48, 31.05.2024 | mamul.am
1866 | 0

Գյումրու ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս քաղաքացիների կողմից փակվել էր Գյումրի-Բավրա ճանապարհը։ Ոստիկանության կողմից (ի դեպ առանց քաղաքացիներին երկրորդ անգամ զգուշացնելու) բերման ենթարկվեցին խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիները։ Անհնազանդության ակցիայի մասնակից մի շարք քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության կողմից հատուկ պահպանվող տարածք։ Մինչև այս պահը մեքենաները պահվում են հատուկ պահպանվող տարածքներում` բացառապես նպատակ ունենալով քաղաքացիների համար ստեղծել լրացուցիչ անհարմարություններ` կանխելով վերջիններիս կողմից անհանազանդության ակցիաներին մասնակցությունը։
Մեքենաները պահելով մեզ չեք վախեցնի։
Հայ, Հայաստան, Հայրենիք և Աստված»։

Աղբյուրը` Նարեկ Միրզոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր