Ստամբուլում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Փլուզման պատճառը դեռևս հայտնի չէ։ «Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 7 հոգու, նրանցից երկուսի վիճակը ծանր է․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասել է քաղաքապետ Դավութ Գյուլը: Ավելի ուշ հայտնի է դարձել մեկ զոհի մասին։ |