Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) նահանգում ուսումնական օդանավ է կործանվել։ 2 օդաչուներն էլ զոհվել են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Հայտարարությունը մեջբերում է AHaber հեռուստաալիքը։ «Թուրքիայի ռազմաօդային ուժերի SF-260D ուսումնական ինքնաթիռը, որը թռչում էր ավիաբազայից, վթարի է ենթարկվել անհայտ պատճառով։ 2 օդաչուներն էլ զոհվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ |