ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +21 °C ... +34 °C Վաղը`+33 °C
Ուժային կառույցները խիստ են լինելու. չեն խնայելու անգամ Բագրատ Սրբազանին. «Ժողովուրդ»
09:24, 12.06.2024 | mamul.am
2802 | 0

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուժային կառույցները խիստ են պատրաստվել, ու անգամ ներքին քննարկում է եղել, որ շատ ավելի խիստ են լինելու։ Այսօր ԱԺ է գնալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ու, բացի այդ էլ, Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ հունիսի 12-ը կարևոր «հանգրվան» է լինելու։
Արդյունքում՝ իրավապահ համակարգը լուրջ է տրամադրվել, թե ներում-բեկում չի լինելու, ու անգամ չեն խնայելու Սրբազանին։
Հիշեցնենք, որ հունիսի 9-ից ընդդիմադիր՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները շարունակում են գիշերել Բաղրամյան պողոտայում։

«Վրանային ավանը մնալու է այստեղ, բայց, բնականաբար, ոչ ամիսներով»,- հարթակից հայտարարել էր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Մեր ասած 96 ժամի մեջ կսահմանափակվենք»,- նշել էր նա՝ հավելելով, որ հունիսի 12-ը կարևոր հանգրվան է լինելու:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր