ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+31 °C
Ո՞վ է շպիոնը. «Հրապարակ»
09:30, 12.06.2024 | mamul.am
2836 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Թեև իշխանություններն ընդդիմությանն են շուրջօրյա ռեժիմով մեղադրում՝ օտար պետության շպիոն լինելու, մանավանդ Ռուսաստանին ծառայելու մեջ, բայց հենց իշխանության նավը սկսում է երերալ, դրսից, հիմնականում՝ Արևմուտքից, օգնության են շտապում իրենց։ Երեկ Երևանում էր ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը, ով վարչապետի հետ հանդիպեց։
Իշխանական շրջանակները ոգևորության մեջ են այդ այցից և ասում են, որ ունեն Արևմուտքի աջակցությունը, քանի որ Հայաստանի հետ կապված ծրագրերը դեռ չեն ավարտվել` Ռուսաստանը տարածաշրջանից դեռ չի հեռացել։ Նախօրեին էլ ՀՀ-ում հավատարմագրված ԱՄՆ դեսպանն էր` առանց դրոշի ավտոմեքենայով շտապել պաշարված խորհրդարան` Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելու։ Փոխարենը Ռուսաստանը զրո հետաքրքրվածություն ունի սրբազան շարժման նկատմամբ, և անգամ ընդդիմության հետ չեն հանդիպում: ՌԴ-ի հետ փոխկապակցված ընկերություններում տարակուսած են, որ անգամ չնչին ազդակ չեն ստանում` շարժմանը միանալու համար, մինչդեռ 2018-ին՝ Նիկոլի հեղափոխության ժամանակ, բոլորին մոբիլիզացրել էին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր