ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+32 °C
«ՔՊ-ական հերթական չինովնիկն ինձ սպառնում է դատարանով». Հոխիկյան
10:30, 12.06.2024 | mamul.am
2110 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ական հերթական չինովնիկն ինձ սպառնում է դատարանով։ Իրենք վստահ են, որ դատավորներին կպարտադրեն նույնիսկ ասել, որ մածունը սև է։
ՔՊ-ի մանր ու մեծ մանկլավիկների ձեռքով սարքած այս պահին իմ դեմ 4 դատական գործընթաց կա, 1-ը՝ պրիմիտիվ քրեական գործով։ Արդեն առնվազն 3 դատավոր ինքնաբացարկ է ներկայացրել՝ հրաժարվելով մասնակից լինել այդ անբարո հրահանգներին։
Դեռ ոչ մի գործով ՔՊ-ն ու նրա մանկլավիկները հաջողության չեն հասել։
Ավելին, նույնիսկ մեկ գործով՝ կապված Դանիել Իոաննիսյանի քրոջ կողմից պատերազմի ժամանակ Արցախում ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների նկարահանման հետ, դատախազությունը շտապ փակեց գործը՝ թերևս հասկանալով, որ իրենց համար անցանկալի նոր փաստեր կարող են ջրի երես դուրս գալ։
Մյուս պատվերով գործերով ոչ դատավորները, ոչ ՔՊ-ի փաստաբանները չեն կարողանում լուրջ փաստեր գտնել իմ դեմ ու հաճախ դիմում են ակնհայտ օրինազանցությունների, ինչի համար հետո խիստ պատժի կենթարկվեն հատկապես որոշ քննիչներ և դատավորներ։
Հիմա սրանք արդեն ոմն Արմեն Փամբուխչյանի դեմքով ուզում են ևս մեկ գործ պատվիրել իմ դեմ։ Թող փորձեն, բայց ամեն դեպքում խորհուրդ հարցնեն նախորդ պատվերով գործերի նախաձեռնողներից։ Կմարսե՞ն։
Փորձեք, բայց հիշեք Չարենցի հայտնի խոսքերը.
Չնչին, ինչպես Արարատին նետած քար,
Դավերը սև մարդուկների այդ անկար»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր