ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+32 °C
ՀԱՄԱՍ-ը մերժել է Բայդենի առաջարկը. #Reuters
10:48, 12.06.2024 | mamul.am
1977 | 0

Իսրայելցի պաշտոնյան, ով չի ցանկացել ներկայանալ, Reuters գործակալությանը հայտնել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժել է պատանդներին ազատ արձակելու առաջարկը: Այս առաջարկը Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ծրագրի մի մասն էր, որն ընդունվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հունիսի 11-ին։

«Իսրայելը ստացել է ՀԱՄԱՍ-ի պատասխանը` պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ, որն առաջարկել էր նախագահ Բայդենը։ Նրանք փոխել են բոլոր հիմնական և նշանակալի պարամետրերը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր