ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+32 °C
«ԱԺ հերթական ընտրությունները 2026-ին են, թող պատրաստվի»․ Հակոբ Արշակյան
11:06, 12.06.2024 | mamul.am
1492 | 1

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընդդիմությունն ասում է, որ ամսի 17-ին ժամը 18։30 ԱԺ արտահերթ նիստն իրավունքի ուժով իրագործվելու է. մնում է, որ Քաղաքացիական պայմանագիրն ունենա կամք և գա այդ նիստին։ Չի ասում, որ ունենա կամք ու չգա այդ նիստին, ի՞նչ է լինելու)
Մի կողմ թողնենք այն, որ ընդդիմությունը որևէ նոր բան չի արել. ընդամենը բերել է մի հայտարարություն, որի մեջ փորձել են ամփոփել տարիներ շարունակ ելույթներով, հանրահավաքներով, բողոքի ակցիաներով արտահայտած իրենց ասելիքը։ Միակ տարբերությունն այն է, որ այդ ասելիքն այժմ էլ անվանափոխել և կնքել են Գալստանյանի անունով, իսկ նման հայտարարության ընդունումը կամ չընդունումը որևէ իրավական հետևանք չունի։
Շատ ավելի կարևոր է այն, որ ԱԺ որևէ հայտարարություն ընդունելու համար անհրաժեշտ ձայներ ապահովելու համար պետք է նախ ապահովել նիստի քվորումը, որը 54 պատգամավորի ներկայություն է պահանջում, իսկ այս պահին ներկայացված հայտարարության տակ կա ընդամենը 33 ստորագրություն... Էլ չեմ խոսում քվեարկության անհրաժեշտության մասին։
Սա նույնն է, ինչ ընդդիմությունն ասեր, թե իրենք անվստահություն են հայտնում կառավարությանը, և դրա համար պետք է, որ իշխող քաղաքական մեծամասնությունը միանա իրենց և անվստահություն հայտնի իր իսկ ձևավորած կառավարությանը։
Համաձայնեք, որ սա ծիծաղելի է։
Ամփոփելով` ցանկանում եմ Գալստանյանին տեղեկացնել, որ ԱԺ հերթական ընտրությունները նախատեսված են 2026թ. ամռանը, իսկ մինչ այդ պետք է կուսակցություն գրանցել կամ համալրել որևէ կուսակցության շարքերը, կազմել նախընտրական ցուցակ, գրել նախընտրական ծրագիր և պատրաստվել ընտրապայքարի։
Ի դեպ Կանադայի անձնագրի հետ էլ հավանաբար մի բան պիտի արվի, կամ գուցե ճշտեք Կանադայի ընտրությունների ժամկետներն ու ընթացակարգերը»։

Աղբյուրը` Հակոբ Արշակյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր