ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+32 °C
«Խիստ պայքար ենք մղում պետական համակարգում կոռուպցիայի ցանկացած դրսևորման դեմ»․ Ֆինանսների նախարար
11:36, 12.06.2024 | mamul.am
987 | 3

«Մենք խիստ պայքար ենք մղում պետական համակարգում կոռուպցիայի ցանկացած դրսևորման դեմ, խստացնում ենք նաև հարկերից խուսափելու համար սահմանված պատժի մեխանիզմները»,- Աժ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Հարկ վճարելուց խուսափել նշանակում է գողանալ հանրային բարիքը, վնասել տնտեսական գործունեություն իրականացնող մյուս քաղաքացիների ոգևորությունն ու շարժառիթները, էլ ավելի լայն իմաստով խոչընդոտում է արդարության իրագործմանն ու հավասար հնարավորություններ ունենալու կենսական նախապայմանին»,- նշեց նա՝ հավելելով, որ հարկերից խուսափողները պակաս մեղավոր չեն, քան կոռումպացված պետական աշխատողը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր