ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+34 °C
Բայդենը՝ որդու դատավճռի մասին
12:06, 12.06.2024 | mamul.am
3391 | 0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է երդվյալ ատենակալների ժյուրիի՝ վերջերս կայացրած որոշումը, համաձայն որի՝ նրա որդին՝ Հանթեր Բայդենը, մեղավոր է ճանաչվել զենք պահելու գործով։

«Ինչպես անցած շաբաթ խոստացել էի, ես ընդունում եմ դատավճռի արդյունքները։ Ես միշտ կլինեմ Հանթերի և մեր ընտանիքի մնացած անդամների կողքին՝ ցուցաբերելով սեր և աջակցություն: Ոչինչ երբեք չի փոխի դա»,- NBC News-ը մեջբերում է Բայդենի խոսքը։

Հանթեր Բայդենը հունիսի 11-ին մեղավոր է ճանաչվել զենքի պահման հետ կապված խախտումների գործով մեղադրանքի բոլոր 3 կետերով: Երդվյալ ատենակալների որոշման համաձայն՝ նա ստել է, որ թմրանյութ չի օգտագործում, երբ ձևակերպել է Colt Cobra 38SPL ատրճանակի գնումը։ ԱՄՆ նախագահի որդուն սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում և մինչև 750 հազար դոլարի չափով տուգանք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր