ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+34 °C
«Քանի՞ միլիարդ է հատկացվել ձախողված նախաձեռնություններին». պատգամավորը՝ նախարարին
12:24, 12.06.2024 | mamul.am
2111 | 0

ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Ֆինանսների նախարարից հետաքրքվեց, թե ձախողված նախաձեռնությունների, օրինակ «Ֆլայ Արնա»-ի համար պետբյուջեից որքա՞ն գումար էր ծախսվել։ Նախարար Վահե Հովհաննիսյանը կոնկրետ թիվը չհիշեց, սակայն պատասխանեց հարցին․ «Ցավալի է, որ «Ֆլայ Արնա»-ի հետ կապված պատմությունը տեղի ունեցավ. ոչ ոք չի ասում, որ մեր բոլոր գործողությունները 100%-ով արդյունավետ են, մենք շատ հաճախ անում ենք պիլոտներ, գումար ենք ներդնում։ Այս պարագայում նման մի ջանք էր՝ ավիացիայի զարգացման նպատակով, պետք է մանրամասն ուսումնասիրենք պատճառները՝ դաս քաղելու համար»,-ասաց նախարարը։

Խոսքը «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի մասին է, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» («Fly Arna») անունով,

2021-ի դեկտեմբերին հիմնադրված ավիաընկերությունը, որն առաջին անգամ երկինք է բարձրացել 2022-ի հուլիսին, 1,5 տարի անց խնդիրների առաջ է կանգնել և թռիչքներ չի իրականացնում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ևս ԱԺ-ում խոսել էր «Ֆլայ Արնա»-ի ձախողման մասին։

«Քանի՞ միլիարդ է հատկացվել ձախողված նախաձեռնություններին». պատգամավորը՝ նախարարին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր