ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+31 °C
«Նորմալ մարդն ամոթից գետինը կմտներ». Աղվան Վարդանյան
17:06, 12.06.2024 | mamul.am
3697 | 0

Փաշինյանի պատասխանից հետո, ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն արձագանքեց. «Նորմալ մարդն ամոթից գետինը կմտներ, բայց սա այդ դեպքը չի: Հողն ամոթ ունի, հողը ձեզ չի ընդունելու»: Փաշինյանն արձագանքեց, որ «Քրիստոսի նման հարություն առնելու հավակնություն չունի»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վարդանյանը հետևյալ ելույթն էր ունեցել. «Խոսեմ հետդ, մենակ մարդ ես: Գիտեմ՝ նենց չի, որ խառնվել ես իրար, մտածում ես՝ բա հիմա ինչ անես: Արածիցդ հետևություններ արա: Մտածում ես, որ սա ինչ-որ մարդկանց արա՞ծ է ու եթե դրսում, օրինակ, 20 հազար մարդ է, ոչ թե 200 հազար, ուրեմն դու ամեն ինչ ճի՞շտ ես անում: Գիտե՞ս, երևի քեզ չեն ասում, բայց ազգդ քեզ չի սիրում, ուզում են, որ գնաս: Նույնիսկ կողքիններդ հոգնել են քո ձայնից, արտաքինից, նկարից, հեծանիվից: Կազինո գնացողները գիտեն, որ եթե ուզում են կրած դուրս գալ, պետք է կարողանան կանգ առնել: Իմացիր, ինչով էլ ավարտվի իրավիճակը, դու քեզ տրամադրիր գնալուն... Էս տեքստն Ալեն Սիմոնյանն է գրել, մի երկու բառ եմ փոխել: Ուրիշի է գրել, բայց էսօր ճիշտ քո մասին է: Էս դու, էս Ալենը, պատասխանիր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր