ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+31 °C
«Ժողովրդավարությունը պետք է պաշտպանի ինքն իրեն». Հայկ Կոնջորյան
22:48, 12.06.2024 | mamul.am
2486 | 2

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բագրատ Գալստանյանն այսօր կազմակերպել է հարձակում Ազգային ժողովի վրա և նրա հետ հանցակցել է խորհրդարանական ընդդիմությունը: Ազգային ժողովի վրա հարձակում էր տեղի ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, երբ խառնամբոխը փորձեց սպանել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:
Բագրատ Գալստանյանը ցանկանում էր այսօր Ազգային ժողովում անել նույնը, ինչ արել են իրենք նոյեմբերի 9-ին: Հիմա, Բագրատ Գալստանյանը կոչ է անում գտնել վարչապետին և հաշվեհարդար տեսնել նրա հետ: Նույնը նրանք փորձում էին անել 2020 թվականի նոյեմբերի 9-ին:
Այսօր Բագրատ Գալստանյանը և խորհրդարանական ընդդիմությունը փորձել են կազմակերպել 2-րդ նոյեմբերի 9-ը` փորձելով իրագործել սարսափելի ահաբեկչության ակտ և վերջ տալ Հայաստանի պետականությանը:
Այսօր Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները կանխել են ահաբեկչությունը, պետության զավթման փորձը, նոր հոկտեմբերի 27-ը:
Այսօր և այսուհետ Խորհդրանական մեծամասնությունն ու մեր քաղաքական թիմը` Վարչապետի գլխավորությամբ, պաշտպանում և պաշտպանելու է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը ցանկացած հարձակումից:
Ժողովրդավարությունը պետք է պաշտպանի ինքն իրեն: Ժողովրդի իշխանությունը մնալու է անառիկ:
Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը
Կեցցե´ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»:

Աղբյուրը` Հայկ Կոնջորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր