ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+31 °C
«Բարոյազուրկ նախկին հոգևորականն է կրում պատասխանը». ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյան
23:06, 12.06.2024 | mamul.am
4298 | 1

ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոտքից գլուխ բարոյազուրկ նախկին հոգեւորականը իր վերադաս «հոր» հետ ու խորհրդարանի ռոբասերժական դաշնակցական խմբակներով կրում են ամբողջ սադրանքի պատասխանատվությունը:
Երբևէ ժողովրդի քվեն չստացածները հերթական անգամ Հայաստանի Հանրապետության պետականության հիմքերը ճոճելու սրիկայական փորձերի մեջ են: Ինչքան հեռու էր էս նախկին հոգևորականը Հոգևորից, որ շուրջը հավաքված իրեն վստահող մարդկանց քանակից գլուխը կորցրեց ու առանց պատասխանատվության մի գրամի` դրդեց նրանց սադրանքի ու ապօրինության...
Սա էր օրեր շարունակ ծրագրում՝ 2020 թ.ի նոյեմբերի 9-ի գիշերը նույն ղեկավարների ծրագրած, բայց կիսատ թողածը ավարտին հասցնելու մոլուցքով:
96-ի սեպտեմբերներ, 99-ի հոկտեմբերի 27-ներ, 2020-ի նոյեմբերի 9-ի գիշերներ երազողներ, երազներդ անկատար են մնալու:
Հայաստանի Հանրապետությունը կա ու լինելու է անկախ ու ինքնիշխան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր