ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+34 °C
Իշխանությունը հասավ իր նպատակին․ «Հրապարակ»
09:06, 13.06.2024 | mamul.am
3324 | 0

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանությունը հասավ իր նպատակին` ժողովրդին պառակտեց երկու բանակի, ոստիկանությանը հանեց խաղաղ ցուցարարների դեմ, իշխանական պատգամավորներին` ընդդիմադիր պատգամավորների: Երեկ բախում եղավ ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ խորհրդարանի մոտ: ԱԺ դահլիճում ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչներն էին իրար քաշքշում, իսկ դրսում ոստիկանները ջարդում էին ժողովրդին: Անգամ լրագրողներ տուժեցին, եւ «Գենեզիս» ընկերության հիմնադիր, հայտնի հաղորդավար Աբրահամ Գասպարյանին արյունլվիկ արեցին: Ոստիկանական զորքի մեջ մենք նկատեցինք ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, ով, հավանաբար, կառավարում էր ժողովրդի դեմ կատաղի «մարտնչող» ներքին զորքերի գործողությունները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր