ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+31 °C
ՀԱՄԱՍ-ը պահանջներ է ներկայացրել Իսրայելին
18:30, 13.06.2024 | mamul.am
1874 | 0

Պատանդներին ազատ արձակելու մասին համաձայնագրի կնքման գլխավոր խոչընդոտը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պահանջն է։ Այս մասին՝ վկայակոչելով իր աղբյուրները, գրում է The Times of Israel-ը։

Պարբերականի զրուցակիցների խոսքով ՝ ՀԱՄԱՍ-ն Իսրայելի իշխանություններից պահանջում է հրադադարի երաշխիքներ տրամադրել: Միևնույն ժամանակ, իսրայելական կողմը ենթադրյալ գործարքի առաջին փուլում առաջարկել է միայն 6 շաբաթով զինադադար հաստատել։ Այդ ընթացքում Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պետք է պայմանավորվեն 2-րդ փուլի պայմանների շուրջ, որը կներառի մշտական հրադադար։ Չնայած այն հանգամանքին, որ Իսրայելի առաջարկը հնարավորություն է տալիս երկարաձգել 6-շաբաթյա հրադադարը բանակցությունները շարունակելու համար, ՀԱՄԱՍ-ում մտավախություն ունեն, որ ժամանակավոր սահմանափակումը թույլ կտա իսրայելական կողմին պատրվակ գտնել՝ գործարքը խափանելու և ռազմական գործողությունները վերսկսելու համար, նշում է պարբերականը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր