Ադրբեջանը հայկական կողմին մեղադրել է Նախիջևանի ուղղությամբ կրակ բացելու մեջ։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության՝ Հայաստանն, իբր, հունիսի 12-ին ժամը 10:05-ից 17:50-ն ընկած ժամանակահատվածում կրակ է արձակել Նախիջևանի մի շարք բնակավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ «պատասխան միջոցներ են ձեռնարկվել»։
|