Հայաստանի հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Մենք չենք ասել, որ մնալու ենք ՀԱՊԿ-ում, մենք ասել ենք՝ հարցեր ունենք, որոնց պատասխանների հետևից գնալու ենք»,- ասաց նա։ Իսկ թե երբ դա տեղի կունենա՝ Փաշինյանը ասաց, որ դեռ կորոշեն։ «Հնարավոր է՝ մեկ ամիս, հնարավոր է՝ մեկ տարի»,- ասաց նա։ |