ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +21 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Ստեց՝ հայտարարելով, որ ես ստում եմ»․ Սեյրան Օհանյան
14:54, 13.06.2024 | mamul.am
2491 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կան մարդիկ, ովքեր մեկ անգամ ստելուց հետո, այնուամենայնիվ, պատիվ ունենալով, նախընտրում են լռել՝ իրենց սուտը մոռացության տալու կամ ներման արժանացնելու նպատակով։
Սակայն ինչպես ամեն օր տեսնում ենք, Հայաստանում իշխող ուժը ստում է ըստ անհրաժեշտության, երբ հարկ է համարում, և հետո, պատիվ չունենալով, ոչ միայն չի լռում, այլև ավելի մեծ ստեր է հորինում կամ այլ մեղավորներ նշանակում՝ սեփական կաշին փրկելու համար։
Դա է վկայում այսօրվա հերթական միջադեպը ԱԺ դահլիճում, որին անդրադառնում եմ՝ որպես փաստ ներկայացնելով գործընկերներիս հետ կատարվածի տեսագրությունը։
Այսօր առավոտյան Դեմիրճյան փողոցի ԱԺ պատգամավորական մուտքում իմ ներկայությամբ քպ չորս պատգամավորների թույլ են տալիս մտնել ԱԺ տարածք,
իսկ ինձ ասում են՝ ձեզ չի թույլատրվում, դիմեք աշխատակազմի ղեկավարին։ Ստիպված զանգ եմ կատարում Դավիթ Առաքելյանին, նա էլ Ալեն Սիմոնյանին, որից հետո միայն ինձ թույլ են տալիս անցակետից ներս անցնել։ Եվ ես հերթական անգամ համոզվում եմ, որ փոքրոգի մարդիկ տառապում են փառավորվելու սինդրոմով։
Այս կամայականությունը ինձ համար տրամաբանական շարունակությունն է այն հակաօրինական կարգադրության, երբ ինձ՝ որպես խմբակցության ղեկավարի,
զրկեցին իմ իրավունքից՝ օրենքով սահմանված կարգով ԱԺ կողմից ինձ տրամադրված մեքենայով մուտք գործել ԱԺ տարածք։
Երբ այդ մասին այսօր բարձրաձայնեցի ԱԺ նիստերի դահլիճում, Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի աթոռը հերթական անգամ հեղինակազրկելով, ստեց՝ հայտարարելով, որ ես ստում եմ։
Առավոտյան անցակետում կատարվածի տեսագրությունները կան, որոնցից կարելի է հետևություն անել, թե ով է ստում։ Իսկ այն, որ մեր պատգամավորների մուտքը, ելքը ԱԺ տարածք ԱԺ պատգամավորական մուտքով նույնիսկ այդ միջադեպից հետո
շարունակում են անօրինական խոչընդոտել, հաստատում է այս տեսանյութը»։

Աղբյուրը` Սեյրան Օհանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր