ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+33 °C
«Հիմա էլ Արցախի թեմայի մեղավոր նշանակեց Տեր-Պետրոսյանին»․ Արմեն Հովասափյան
16:48, 13.06.2024 | mamul.am
2193 | 1

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ « Ալիևի անձնական ներկայացուցիչն էսօր էլի ԱԺ ամբիոնում էր: Նախօրեի դեպրեսիան դեռ չէր անցել, խուճապն աչքերի մեջ էր:
Խոսույթի թեման Արցախն էր. տեքստի մեջ 24 անգամ շեշտեց «կղերաֆեոդալական», դա հատուկ ա անում, որ մարդկանց ենթագիտակցականում էդ եզրույթը նստվածք տա, քանի որ մարդկանցից շատերը բառի իմաստն էլ չգիտեն (ի դեպ՝ դա ասում էր հատուկ ընդգծված շեշտադրումով):
Հիմա էլ սիրուն փաթեթավորեց ու Արցախի թեմայի մեղավոր նշանակեց Տեր-Պետրոսյանին՝ ասելով, թե «96 թվին ինտերնետ չի եղել, իշխանությունն էլ էդ թուղթը պահել են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր