ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+31 °C
«ՀՀ-ում առաջիկայում սպասվում են քաղաքական մեծ հուզումներ»․ Բիստրիցկի
19:18, 13.06.2024 | mamul.am
7383 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը հասարակության մեջ չպետք է թերագնահատել, բայց Հանրապետությանն առաջիկայում սպասվում են քաղաքական մեծ հուզումներ: ТАСС-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրեյ Բիստրիցկին։

«Իրավիճակի զարգացման որևէ միանշանակ կանխատեսում չկա։ Մարդիկ իրենց պատմության մեջ բարդ շրջան են ապրում։ Շատ դժվարություններ, հուզումներ կան։ Հասարակությունը հիմնականում պառակտված է։ Բայց ես չէի թերագնահատի Նիկոլ Փաշինյանի աջակցությունը։ Նրան շատերն են աջակցում, Փաշինյանը գործը տանում է Ադրբեջանի հետ հարցի ինչ-որ լուծման։ Դա, իհարկե, պառակտում է հասարակությունը»,- ասել է փորձագետը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր