ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+31 °C
«2018թ.-ից առ այսօր ամեն ինչ նախօրոք պլանավորված է»․ «Որդիների Կանչ» ՀԿ
16:54, 13.06.2024 | mamul.am
1652 | 1

«Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել․ ««Որդիների Կանչ» ՀԿ-ն խստորեն դատապարտում է երեկ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում գործող իշխանության միակ հենարանը հանդիսացող ոստիկանական ուժերի կողմից կառավարության հրաժարականը պահանջող խաղաղ ցուցարարների հանդեպ դրսևորած վայրագությունները, խոշտանգումները, դաժանությունները, լուսաձայնային, բեկորային հատուկ միջոցների անհիմն կիրառումը և ցուցարարներին ուղղված հայհոյանքները:

Կարելի է արձանագրել, որ այսօրվա ՀՀ ոստիկանությունը ամբողջ աշխարհի առջև իրեն ցուցադրում է որպես անօրինական հրամաններ կատարող բազմահազարանոց մի հանցախումբ, որի վարձատրության չափը ուղիղ համեմատական է ցուցարարների հանդեպ գործադրած դաժանության աստիճանից:

Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած հերթական ինքնախոստովանությունը՝ թե դեռևս 2018թ-ին պետք է ասեր, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, ևս մեկ անգամ վկայում է, որ գործ ունենք թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանության հետ, և որ ամեն ինչ՝ 2018թ.-ից առ այսօր եղել է նախօրոք պլանավորված, և՛ արցախյան 44-օրյա պատերազմի հրահրումը, և՛ պայմանավորված պարտությունը, և՛ հետագա տարիներին տեղի ունեցած, այսօր էլ շարունակվող և սպասվող աղետաբեր իրադարձությունները:

Ոստիկանական բազմահազարանոց հաղթանդամ “տղամարդկանցով” համալրված ուժերի օգտագործումը սեփական ժողովրդի՝ խաղաղ ցուցարարների դեմ, նրանց խոշտանգումը, առևանգումը, և նույն ուժերի չը՛ կիրառումը Արցախը ադրբեջանական զինված ուժերի դեմ միայնակ թողնելիս, Հայաստանի ինքնիշխան տարածքները թշնամուն հանձնելիս, հաստատում է այն հրամայականը, որ այս իշխանությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետության ղեկին և օր առաջ պետք է հեռանա կամ հեռացվի:

“Որդիների Կանչ” ՀԿ-ն լինելու է Սրբազան պայքարում Սրբազանի կողքին մինչև հայրենիքի ազատագրումը թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող իշխանություններից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր