ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+33 °C
«Փաշինյանն ու Սիմոնյանը անցել են բոլոր սահմանները»․ Մետաքսե Հակոբյան
18:00, 13.06.2024 | mamul.am
2124 | 1

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի գրառումը․ «ՀՀ իշխանությունը զավթածները, մասնավորապես Նիկոլը Փաշինյանը և Ալենը Սիմոնյանը անցել են թե իշխանական և թե մարդկային թույլատրելի և անթույլատրելի, հնարավոր և անհնար սահմանները։ Էյֆորիկ վիճակին բնորոշ դիտարկումները վերածվել է ինքնախոստովանանքի, առ այն, որ 2018-ին տեղի ունեցածը բնավ էլ «թավշյա հեղափոխություն» չէր, այլ գործակալների ներդրում՝ Արցախը հանձնելու, Հայաստանը թուլացնելու, ծվեն-ծվեն անելու։ Թշնամուն հարձակվելու նշանը տրվեց 2019-ի ամռանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բղավելով «Արցախը Հայաստան է և վերջ»։ Իսկ որ մեզ՝ հայերիս թշնամուց պակաս չեն ատում, ասում են հենց իրենք, որ 2018-ին հանձնել էին Արցախը, բայց պատերազմ պիտի՝ լիներ, հազարավոր զոհեր պիտի լինեին, որ ժողովուրդն իրենց չասեր դավաճան։ Այսօր էլ նիկոլն ասում է, որ մենք բաժակաճառեր ասելով լքեցինք Արցախը։ Այսպես կխոսի և խոսում է միայն մեր թշնամին։ Իսկ Նիկոլ/Ալենին ուզում եմ հիշեցնել մի քանի քպ-ականի եռօրյա գործողում-խրախճանքը Ստեփանակերտում 2020-ի հոկտեմբերին, երբ նոր էինք հուղարկավորել ԱՀ ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանի պատերազմում նահատակված որդուն Արտյոմ Ավագյանին, քպ-ականները, ալկոհոլից կայծկլտացող աչքերով, բոցաշունչ կենացներ էին ուղղում ու ոտնկայս խմում իրենց այն ժամանակվա տիրոջ Արարատի Միրզոյան պատվին…. Հ.Գ. այս իշխանությունները միգուցե հասկանում են, միգուցե՝ ոչ, բայց ՀՀ-ում երբևէ որևէ իշխանություն այսքան ծանրագույն վիճակում չի եղել։ Այս իշխանության ավարտը խիստ ու դժվար է լինելու…»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր