ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +22 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Նայում եմ մարդկանց գրառումներն ու ապշում»․ Զառա Հովհաննիսյան
00:36, 14.06.2024 | mamul.am
4932 | 0

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ո՞նց կարելի է արդարացնել նռնակ նետելն ու գազանային բռնությունները իշխանության հրահանգով, ու ոնց կարելի է կիրառել երկակի ստանդարտներ, տարբեր ժամանակներում։ Կարդում ու նայում եմ մարդկանց գրառումները ու ապշում եմ, դնում են տապալված ճաղերը և արդարացնում նետված նռնակները, բա թե ցույցերն արդեն խաղաղ բնույթ չունեն։
Դե հիմա հերթով գնամ, ուրեմն․
1996 թվականին ընտրությունների արդյունքներից դժգոհ զանգվածները գրոհեցին ՀՀ ԱԺ շենքն ու նույնիսկ ծեծի ենթարկեցին բարձրաստիճան պաշտոնյաների։
2008 թվականին փողոցներում այրվում էին մեքենաներ, բոլորի ձեռքին, այդ թվում Նիկոլ Փաշինյանի, ձողեր էին, քարեր ու թալանվում էին խանութներ։
2018 թվականին Նիկոլ Փաշինյանը գրոհում է Հանրային ռադիոյի պահպանվող շենքը և կոտրում դուռ, նյութական վնաս հասցնելով պետությանը։
Բոլոր դեպքերով մեղավորը իշխանությունն էր, հստակ ձևակերպվում էր իշխանությանն ուղղված հարցադրում, թե 1996-ին ինչո՞ւ քաղաքում մտավ հատուկ դրություն և տանկեր երևացին, ինչո՞ւ 2008-ի Մարտի 1-ին գնդակահարվեցին ցուցարարները, ինչո՞ւ Բաղրամյան պողոտայում 2018-ին լուսաձայնային նռնակներ նետվեցին՝ վնասելով ժողովրդին, թեև ցուցարարների կողմից ցույցեերի խաղաղ ընթացքը խախտվել էր։
Ես ամենադեմն եմ բռնարարքների և անձամբ իմ կազմակերպած ակցիաներին երբևէ որևէ խախտում չի եղել, որևէ ագրեսիվ խոսք ու խտրական բառապաշար չի հնչել, բայց արդարացնել ոստիկանական բռնություննե՞րը․․․
Գիտեք, բոլոր նշված դեպքերով էլ կարող եք լինել ընդվզող ուժերին դեմ, բայց բռնությունն արդարացնե՞լ, դա ուղղակի սարսափելի է, ես այլևս չեմ կարողանում նման գրառումներ կարդալ ու խորապես վհատվում եմ մարդկանց երկակի ստանդարտների կիրառման ու արժեքների փոփոխականության համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր