ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+33 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+34 °C
«ԱՄՆ-ն չի քննադատում ՀՀ իշխանություններին՝ ցուցարարների նկատմամբ ճնշում գործադրելու համար»․ Զախարովա
12:24, 14.06.2024 | mamul.am
2542 | 1

ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում է Վրաստանում տեղի ունեցող անկարգություններին, սակայն չի դատապարտում ՀՀ իշխանություններին՝ հանրահավաքները ճնշելու համար: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

ТАСС-ի հաղորդմամբ՝ դիվանագետը համեմատել է Հայաստանում և Վրաստանում բողոքի ցույցերի վերաբերյալ այդ երկրներում ԱՄՆ դեսպանատների տարածած հայտարարությունները։

«Ահա և ողջ ժողովրդավարությունը. մի դեպքում Վաշինգթոնն իր դեսպանատան շուրթերով հայտարարում է, որ հանրահավաքները պետք է անցկացնել պատասխանատու կերպով, և չի դատապարտում իշխանություններին՝ դրանք ճնշելու համար, իսկ մյուս դեպքում՝ ընդհակառակը, ակտիվորեն աջակցում է արևմտյան օտարերկրյա գործակալների կողմից հրահրված անկարգություններին։ Սա «կանոնների» վրա հիմնված աշխարհակարգի հստակ պատկեր է, որտեղ ԱՄՆ-ն ձեռքի շարժումով, ելնելով տվյալ պահի հանգամանքներինց, փոխում է ցանկացած «կանոն»՝ իրեն հարմարացնելու համար»,- գրել է Զախարովան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր