ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +19 °C ... +32 °C Վաղը`+34 °C
«Նիկոլ Փաշինյանը ինքնախոստովանական ցուցմունք տվեց»․ Արթուր Խաչատրյան
12:30, 14.06.2024 | mamul.am
1935 | 0

«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ինքնախոստովանական ցուցմունք տվեց, որ ինքն է հասունացրել Լեռնային Ղարաբաղի հանձնումը»,-ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Մարդը, որը հայտարարում է, թե ինքն արդեն 2018 թվականին գիտեր, որ Ղարաբաղը չի կարող լինել Հայաստանի կազմում, իր՝ 2018-ից 2020 թվականի գործունեությունը միտված է եղել իրավիճակը լարելուն, ու Ադրբեջանը դա շատ մասնագիտորեն օգտագործեց»,- ասաց նա՝ շեշտելով, որ Փաշինյանը նախորդ օրերի իր ելույթներում խոստովանել է, որ խաբել է ժողովրդին․ «Այնպես որ՝ վերջին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը կարող է ամբողջովին օգտագործվել ապագայում դատական գործընթացների ժամանակ»,- ասաց նա։

«Նիկոլ Փաշինյանը ինքնախոստովանական ցուցմունք տվեց»․ Արթուր Խաչատրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր