ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«Փաշինյանն իրավացի է»․ Տիխանովսկայա
15:30, 14.06.2024 | mamul.am
5329 | 0

Բելառուսի Ժողովրդավարական ուժերի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան աջակցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նախօրեին Փաշինյանը հայտարարել է, որ այլևս երբեք չի մեկնի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն մնում է իշխանության ղեկին: Նա իրավացի է․ Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանին, ինչպես դավաճանեց Ուկրաինային։ Աշխարհին պետք է ազատ և ժողովրդավարական Բելառուս՝ որպես խաղաղության հուսալի գործընկեր, այլ ոչ թե որպես նենգ բռնապետ»,- գրել է Տիխանովսկայան X-ի իր միկրոբլոգում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր