ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +21 °C ... +34 °C Վաղը`+35 °C
«100 հազ․ փախստականի դեպքում վրանային ճամբարներ են հայտնվում, մեր երկրում նման իրավիճակ չի եղել»․ Պապոյան
16:30, 14.06.2024 | mamul.am
2027 | 1

«ՀՀ կառավարությունը տասնյակ միլիարդավոր դրամների աջակցության ծրագրեր է իրականացրել արցախահայերի համար»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ։

«Բիզնեսի աջակցության տեսանկյունից բազմաթիվ ծրագրեր ունենք։ Ցավոք, մեր պետության հնարավորությունները սուղ են, և հավասար մրցակցության և հնարավորությունների համադրության արդյունքում, թերևս, մեր առաջարկն է ԼՂ գործարարներին՝ օգտվեն առկա առաջարկներից։ Եթե կան բիզնես գաղափարներ՝ պատրաստ եմ ընդունել, քննարկել, թե ավելի կոնկրետ ինչ կարող ենք անել, և մեր գործող ծրագրերից օգտվեն»,-ասաց նա՝ անդրադառնալով այն հարցին, թե Արցախի գործարարներին ի՞նչ աջակցություն են ցուցաբերում, որոնք ամեն ինչ կորցրել են։ «Այո, մարդը կորցրել է ինչ-որ բան, հյուրանոց է կորցրել, բայց եթե հիմա ձեր առաջարկն է պետական բյուջեով հյուրանոց կառուցենք, իրեն տանք՝ դա շատ դժվար և խնդրահարույց բան է»,-ասաց նա՝ նշելով, որ աշխարհի զարգացած երկրներում 100 հազ․ փախստականի դեպքում հայտնվում են վրանային քաղաքներ, ճամբարներ. «Բայց մեր երկրում նման ոչ մի իրավիճակ չի եղել և դա բազմաթիվ հանգամանքներով է պայմանավորված»,-եզրափակեց նա։

«100 հազ․ փախստականի դեպքում վրանային ճամբարներ են հայտնվում, մեր երկրում նման իրավիճակ չի եղել»․ Պապոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր