«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանի և Էդմոն Մարուքյանի միջև սև կատու է անցել։ Սամսոնյանը համաձայն չէ կուսակցության՝ նախագահի կողմից վարվող քաղաքական գծին և կարծում է, որ պետք է հստակ դիրքավորվել ընդդիմադիր դաշտում: Նա բացահայտ աջակցություն է հայտնել շարժմանը։ Մեզ պատմեցին, որ շաբաթներ առաջ թեժ խոսակցություն է եղել կուսակցական ակտիվում, որի արդյունքում Սամսոնյանը ԼՀԿ-ն լքելու որոշման մասին է հայտնել։ Սամսոնյանը գրե՞լ է դիմում, թե՞ ոչ՝ երեկ հարցրինք կուսակցության քաղխորհրդի անդամ Դավիթ Խաժակյանին, ով պատասխանեց, թե չի մեկնաբանում այդ տեղեկությունները։ |