ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +21 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Ովքե՞ր են այսօր բարոյականության դասեր տալիս gg-ի ղեկավարին»․ Լիզա Ճաղարյան
15:24, 16.06.2024 | mamul.am
2636 | 0

Լրագրող Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ովքե՞ր են այսօր քննադատում, բարոյականության դասեր տալիս gg-ի ղեկավարին, որին, ի դեպ, ես ոչ ճանաչում եմ, ոչ Ֆեյսբուքում ընկեր եմ, ոչ էլ ինձ հետաքրքիր է` ինչ է ասել. gg-ի սպասարկումը ինձ դուր է գալիս, տաքսիստները կիրթ են, մեքենաները հարմարավետ են ու մաքուր, և ես միշտ օգտվել եմ իրենց ծառայությունից և շարունակելու եմ օգտվել, քանի դեռ բոբո պատուհասը չի հասել իր նենգ նպատակին։
Եվ այսպես` ովքե՞ր են քննադատում։ Հիմնականում և գլխավորապես նրանք, ովքեր մի ծպտուն անգամ չհանեցին, երբ Ալենը թքեց մարդու դեմքին, նախապես, ի դեպ, թևերը ոլորել տալով։ Երբ ոմն Արթուր Հովհաննիսյան սպառնում էր կտրել եսիմ ում ականջները, երբ ոմն Վահագն Ալեքսանյան քացահարում էր իրենց ընդդիմախոսներին, երբ այն նույն թքանը Աժ ամբիոնից ընդդիմադիրների հետ խոսում է «ռազբիրատի սուր կոշիկները հագած», երբ բոբո պատուհասը ընդդիմադիր շարժման ղեկավարին տեսնելու ցանկություն եթե ունենա, «կգցեն բագաժնիկը, կտանեն իր մոտ»։
Հատորներով կարող եմ հիշեցնել։
Բայց էսքանն էլ է հերիք։
Եվ ի դեպ, gg-ի ղեկավարն ընդամենը տաքսի ծառայության բիզնեսով զբաղվող մարդ է, եւ եթե որեւէ սխալ անի, մեր երկիրը չի կործանվելու, իսկ սրանք Հայաստանի Հանրապետության առաջին դեմքերն են` դրանից բխող արհավիրքներով։
Վաաայ, բա ոնց կլինի` Խաչատուրն էսպիսի բան է ասել։ Ձեզանից է սովորել, տխմարներ, էլի փառք Աստծու, որ ընդամենն էդքանն է սովորել»։

Աղբյուրը` Լիզա Ճաղարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր