ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+33 °C
«Պետք է վերստին ցույց տանք, որ ուժը մենք ենք». Բագրատ Սրբազան
20:24, 16.06.2024 | mamul.am
3629 | 0

«Վաղը կարևոր հանդիպում ունենք Բաղրամյան փողոցում` 18:30-ին: Այդ ժամին ԱԺ-ում նիստ է նշանակված Կառավարության հրաժարականի քննարկման ուղերձով: Եվս մեկ անգամ պետք է վկայենք ու փաստենք, որ այս իշխանությունները որևէ կապ չունեն մեր ժողովրդի հետ, նրանք գտնվում են օտարացած ու մերժված վիճակում:

Միասին մի բռունցք պիտի դառնանք` հակառակ չարախնդացողների: Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 12-ին, մենք պետք է վերստին ցույց տանք, որ ուժը մենք ենք, ոչ մի բանից չենք վախենում և հասնելու ենք մեր երազանքների իրականացմանը: Կառավարության ղեկավարը պետք է հեռանա: Շարժումը շարունակական է»,- ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր