Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու օր առաջ նիկոլը Կապանի թատրոնի շենքում, որը ունի 200 տեղանոց դահլիճ հանդիպել է սյունեցի քպ-ականների հետ, ովքեր արդեն վեց տարի է լավագույն ձևերով տեղավորվել են Սյունիքի տարբեր ոլորտներում աշխատանքների, հիմնականում Քաջարանի պղնձամոլիբդենային հանքում ու բարձր աշխատավարձներից բացի օգտվում են մի շարք հովանավորչություններից: Բաբայան Նարեկը դրա վառ օրինակն է: Հանդիպումն եղել է փակ, բայց երեկվա դրանց Ծավ, Ճակատեն, Հանդ արած այցելություններից պարզ է դառնում, որ խնդիր է դրվել այդ 200 հոգուն զուգահեռ մոբիլիզացնել ամբողջ դրանց ծանոթ-բարեկամական ակտիվը: Իրենց հետ միասին շրջել տալ գյուղից գյուղ ու ստեղծել տպավորություն, որ Ներքին Հանդում (որը դարձել է թերակզի երեք կողմից շրջափակված թշնամով, ընդամենը մեկ հատվածով կպած հայրենիքին) մեկ պաղպաղակի դիմաց ողջունում են, անվերապահորեն աջակցում են նիկոլին և պատրաստ են մեկ պաղպաղակի դիմաց ծախել իրենց հայրենիքը: Դա կեղծ պրոպագանդա է սյունեցիները ուշի ուշով հետևում էին Արցախի հայաթամանը, Կիրանցի սահմանազատմանը, ամենօրյա ռոժիմով տեսնում են թշնամու դիրքերը: Նիկոլը թող Սյունիքի սահմանազատումը սկսեր Սև լճի տարածքից, Թասի ճանապարհից, մինչև Ճակատենում պաղպաղակ փարթի անելը դեռ շատ գործեր կար անելու Սիսիանում և Գորիսում: Ազգակործան պատուհասի նպատակը մեկն է թող չլինի Հայաստան, չի լինի նաև պատիժ: Ինչպես եղավ Արցախում... |