ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+33 °C
«Հունիսի 12-ը հավասար է Մարտի 1-ին». Բագրատ Սրբազան
20:18, 17.06.2024 | mamul.am
1189 | 0

Բոլոր տեղերում, բոլոր հնարավոր վայրերում յուրաքանչյուր քաղաքացի իրենց էջերում լինի, որտեղ լինի, պետք է հիշեցնի այս մարդկանց հանցանքները: Հունիսի 12-ը հավասար է Մարտի 1-ին: Այս մարդկանց ճակատից այս խարանը դուրս չպիտի գա, հանրահավաքի բեմից հնչեցրեց Բագրատ Սրբազանը:

«Այո, հունիսի 12-ը նույն Մարտի 1-ն է: Ուղղակիորեն այն մարդն էր պակասում բեմից, ով մարտի 1-ին աղաղակում էր` ասելով` երկաթներ վերցրեք, ոստիկաններին ջարդեք, սիրտս, հոգիս փառավորվում է: Ուղղակի դա էր բացակայում: Բայց նույն մարդը նույն ոգևորությամբ նույնն իրագործեց հունիսի 12-ին` գտնվելով այս պարիսպների ետևում: Միակ, բացարձակապես միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է` իր մնացած մունետիկներով` ի մասնավորի` ոստիկանապետով»:

«Հունիսի 12-ը հավասար է Մարտի 1-ին». Բագրատ Սրբազան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր