ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +21 °C ... +34 °C Վաղը`+35 °C
Ինչո՞ւ Թագուհի Թովմասյանը չի մասնակցել Աժ արտահերթ նիստին
20:48, 17.06.2024 | mamul.am
3662 | 0

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է, թե ինչու այսօր չի մասնակցել Աժ արտահերթ նիստին:

«Ես այսօր ֆիզիկապես չկարողացա մասնակցել ԱԺ նիստին, թեև իմ այդ գրանցումից բան չէր փոխվելու. հայրենիք հանձնող Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն վաղուց էր հայտարարել, որ նիստը տապալելու է: Միայն ընդիմության մասնակցությամբ նիստը չի կարող կայանալ:

Մեկ շաբաթ առաջ ստորագրել եմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ Փաշինյանի անվստահության ուղերձի նախագիծը և նիստը կյանքի կոչելու համար, բայց ԱԺ մեծամասնությունը տապալեց և տապալելու է բոլոր նիստերը և նախաձեռնությունները, որը Փաշինյանի իշխանության համար կարող է վտանգ լինել»,- նշել է պատգամավորը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր