«Շատ է խոսվել ընդդիմադիր պատգամավորների մանդատները վայր դնելու մասին. բոլոր լուծումները քննարկված են: Մենք ժամանակի, նպատակահարմարության և արդյունավետության հարց ունենք: Մի՛ փորձեք շահարկել այս թեման, քննարկե՛ք, բայց մի՛ շահարկեք: Այդ թեման առկա է, այն կգործի՝ ըստ նպատակահարմարության և ճիշտ ժամանակի: Ոչ ոք դա չի բացառել: Բոլոր քաղաքական լուծումները և՛ առաջարկված են, և՛ քննարկված: Բոլորիս միտքը մեկն է՝ այդ քայլը պիտի ունենա առավելագույն արդյունավետություն, դա չպիտի լինի պարզապետ էֆեկտի համար: Մենք պիտի սովորենք զգացմունքից մտքին անցնելուն: Պատգամավորներից ոչ ոք կախված չէ մանդատներից, դրանց վայր դնելու ժամանակն էլ կգա, բայց հիմա մեզ արդյունքն է հետաքրքրում, իսկ այն կուսակցությունները, կազմակերպությունները, արվեստի գործիչներն ու ընդհանրապես բոլորը, որոնք լուռ մնացին հունիսի 12-ին, լատենտ նիկոլականներ են»,- հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը: |